Search
Close this search box.

Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը» հանձնվեց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին

Այսօր «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»՝ մեկնարկ տալով ՀՀ համայնքներում «շարժական» ծառայությունների մատուցմանը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վերներ Թութ-Շիմոնի կողմից։

«Շարժական գրասենյակները» հագեցած են համապատասխան սարքավորումներով՝ դյուրակիր համակարգիչ, տպիչ, տեսածրիչ, նույնականացման քարտը ընթերցող սարք և այլն, որն պահովում է արագ և որակյալ ծառայությունների մատուցում քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին՝ անմիջապես իրենց բնակության և/կամ գործունեության վայրում:

«Շարժական գրասենյակի» միջոցով Խոյ համայնքը հնարավորություն կստանա բարձրացնել սոցիալական ծառայությունների տրամադրման որակն ու հասանելիությունը համայնքում բնակվող սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքների համար, նպաստել համայնքում գործարար միջավայրի բարելավմանը՝ անմիջապես տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման վայրերում տրամադրելով տարատեսակ ծառայություններ, միավորված համայնքի հեռավոր բնակավայրերի բնակիչներին տեղում մատուցել ծառայություններ, իրականացնել տեղական տուրքերի, վճարների և հարկերի գանձում, ինչպես նաև բնակավայրերում առավել արդյունավետ իրականացնել հանրային լսումներ և քննարկումներ:

Please enter a valid URL