Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-ի ցերեկը, 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը, 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: