ՌԴ Խաբարովսկի երկրամասի Ամուրի շրջանի Թեյսին գյուղի զորամասում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրը։
«Զինամթերքի բեռնաթափման ժամանակ վառոդի պայթյունի հետևանքով՝ յոթ մարդ վիրավորվել է, ևս մեկը մահացել է», — ասել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, այն տեղայնացվել է։ Մարզային առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկու տուժածի մոտ լուրջ այրվածքներ են եղել։ Մյուս տուժածների մասին նախարարությունը տեղեկություն չունի։
Ընթանում է հետաքննություն։