Search
Close this search box.

Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում սահմանների սահմանազատման հարցով. Միրզոյան

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները մայիսի 16-17-ը հանդիպում կանցկացնեն Մոսկվայում։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման եւ սահմանների անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցի շուրջ։ Եւ, կարծես թե, պայմանավորվածություն կա ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, որ մայիսի 16-17-ը պատրաստվում են հանդիպել Մոսկվայում հաղորդակցությունների մասով, եւ կա նաեւ պայմանավորվածություն, որ նույն օրերին Մոսկվայում նաեւ երկկողմ հանդիպում կկազմակերպվի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցով»,- ասել է Միրզոյանը։

Please enter a valid URL