Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի առաջարկած ներհայաստանյան համերաշխության օրակարգն այլընտրանք է տիրող ատելության մթնոլորտին

Երեք օր առաջ ամփոփվեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Հաղթողն արդեն իսկ հայտնի է, և հույս ունենք, որ ամենակարճ ժամանակում ականատեսը կլինենք նախագծի իրականացման աշխատանքների մեկնարկին:

Մրցույթի ամփոփումից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր. «Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության. նոր էջ մեր երկրում։ Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է»։

Հետաքրրքիր զուգադիպությամբ ԲՀԿ նախագահի խոսքերը էլ ավելի են կարևորվում հատկապես այս օրերին մեր երկրում կատարվող իրադաձությունների ֆոնին: Հայաստանն այս պահին նման է գազօջախի վրա դրված եռացող կաթսայի: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտությունը քիչ էր, հիմա էլ ներքին թշնամանքն ու անհանդուժողականությունը ներխուժել են ներհայաստանյան հասարակական-քաղաքական դաշտ: Երկրի քաղաքական էլիտան բաժանվել է ներկաների ու նախկինների, թրքասերների ու հայրենասերների, ազնիվների ու կեղծավորների և անխտիր բոլորն ուզում են ոչնչացնել մեկը մյուսին: Այնպիսի տպավորություն է, որ օդում գեներացված ատելության մթնոլորտը ուր որ է կլանելու է մեզ, ոչնչացնելով պետությունն ու ժողովրդին:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագծի հիմքում հենց ներքին համերաշխության մթնոլորտի վերականգման խորհուրդն է դրված:

Ծառուկյանն առաջարկում և հորդորում է մի կողմ թողնել թշնամանքն ու ատելությունը, և համախմբվել հենց ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարի շուրջ: Հատկապես մեր երկրին պատուհասած վերջին փորձություններից հետո սերն ու փոխադարձ հանդուրժողականությունը հիրավի այլևս կենսական անհրաժեշտություն են դարձել: Եթե մենք բոլորս լցվենք միմյանց հանդեպ սիրով, հավատով և հանդուրժողականությամբ, ապա հնարավոր կլինի հաղթահարել ցանկացած՝ անգամ անհնարին թվացող հակամարտություն, լուծել ցանկացած խնդիր:

Ինչո՞ւ հենց Հիսուս Քրիստոսի արձանը: Որովհետև մենք հայերս քրիստոնեաներ ենք, Հիսուս Քրիստոսն անառարկելի հեղինակություն է բոլորիս համար` իշխանություն, թե ընդդիմություն, արևմտամետ, թե ռուսամետ, լիբերալ, թե ազգայնական, ռեֆորմիստ, թե պահպանողական, հայաստանցի, թե սփյուռքահայ:

Քրիստոնեության դավանած գաղափարները հավասարապես ընդունելի են բոլորիս համար:
Ծառուկյանը Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելով թերևս ուզում է բոլորին հիշեցնել, որ պետք չէ հեռանալ քրիստոնեական արժեհամակարգից, որի հիմքում սերն է և ոչ թե ատելությունը, առաքինությունն է, և ոչ թե դիմացինին ոչնչացնելու վճռականությունը:

Բոլոր ժամանակներում էլ իրական հավատն առ Աստված միավորել է բազմաթիվ ազգեր ու հասարակություններ, դուրս բերել անհնարին թվացող պառակտումից ու թշնամանքից: Գագիկ Ծառուկյանը մեզ առաջակում է գնալ հավատի ու համախմբման ճանապարհով, և երկիրը ներսից քանդելու և ոչնչացնելու փոխարեն համատեղ ուժերով շենացնել ու կառուցել այն: Կարծում եմ՝ արժե մտածել այս ամենի մասին:

Armlife.am

Please enter a valid URL