Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի․ Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյան

Զոհված զինծառայողների ծնողները այսօր՝ մայիսի 12-ին հավաքվել էին ՀՀ քննչական կոմիտեի դիմաց:

Զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։

«Միջնորդությունը բավարարվել է, դատախազը ցուցում է տվել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվի Նիկոլ Փաշինյանը։ Ես հիմա քննիչի մոտից եմ դուրս գալիս, ըստ քննիչի՝ պլանավորվում է հարցաքննություն, թե երբ, այդ մասին դեռ որևէ տեղեկություն չունեմ, քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը։

Փաստաբանը նշեց, որ 27 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ դատախազի կողմից, ևս 15 ծնողի վերաբերյալ իրենք են միջնորդություն ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ, և այս պահին 8 կամ 9 ծնողը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, բայց գործընթացը դեռ շարունակվում է:

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ Փաշինյանը պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում, ոչ թե քննիչը պետք է գնա ՀՀ կառավարություն և նրանք հետամուտ են լինելու, քանի որ վարչապետը ոչ մի առավելություն չունի:

Ավելի վաղ Վահան Հովհաննիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշել էր, որ ծնողները պահանջում են՝ դատախազությունը ձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի ներկայացված միջնորդությունն ընդունվի, Նիկոլ Փաշինյանը կանչվի և հարցաքննվի, ինչից հետո ստանա դատավարական կագավիճակ՝ ըստ ցուցմունքի։

Please enter a valid URL