Search
Close this search box.

Բացարձակ սուտ է. Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են

Այսօր հերյուրանք էր տարածվել, որ Արդարադատության նախարարության աշխատակցին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել, քանի որ վերջինս Արցախի դրոշը փակցրել է իր ավտոմեքենայի ապակուն։ Կեղծ տեղեկատվության հեղինակը «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն է։ Հայտնում ենք, որ հրապարակվածը բացարձակ սուտ է։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ հերքելով տարածված լուրերը:

«Բացի այդ, կեղծ տեղեկատվության մեջ նշված էր, թե «Արդարադատության նախարարին աշխատակիցը «սպառնացել» է, թե հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, եթե նախարարը չդադարեցնի ապօրինի պահանջը»։ Հայտնում ենք, որ նախարար Անդրեասյանը երբևէ որևէ աշխատակցի հետ նման խոսակցություն չի ունեցել։

Այդուհանդերձ, եթե նախարարության որևէ աշխատակցի նկատմամբ տեղի է ունեցել որևէ ապօրինի գործողություն, ապա անուններ հրապարակվելու կամ նախարարությանը տրամադրվելու դեպքում՝ վերահսկողական վարչությունը պատրաստ է ծառայողական քննություն սկսել, և պատասխանատվության ենթարկել օրենքը խախտած ցանկացած պաշտոնյայի»,- նշված է հաղորդագրությունում:

Please enter a valid URL