Search
Close this search box.

Ցնցող լուր՝ մայիսի 12-ից վերացվելու է այն, ինչը երբեք չի եղել

Ցնցող լուր՝ մայիսի 12-ից վերացվելու է QR-կոդի պահանջը:
Փաստորեն, վերացվում է այն, ինչը երբեք չի եղել և չկա: Այսինքն, ՀՀ քաղաքացիներն, ինչպես միշտ գնացել են, այնպես շարունակելու են հաճախել հանրային օբյեկտներ:

Այդօրինակ «վերացման» առաջարկ էլ ես անեմ: Ուրեմն, լավ կլինի, որ մոտ ապագայում Հայաստանում վերացվի նաև ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելու արգելքը: Կրկին որևէ բան չի փոխվի: Այսինքն, ՀՀ քաղաքացիներն, ինչպես միշտ «ինքնագլուխ» հավաքել են, այնպես էլ շարունակելու են հավաքել վայրի պտուղներ, ընկույզ, սունկ և հատապտուղներ:
Зато աշխատանքային գործունեությամբ զբաղվելու պատրանք կստեղծվի:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL