Այսօր՝ մայիսի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Ոստիկանները հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը: