Search
Close this search box.

Ուղիղ միացում. «Շրջափակում ենք 4 մուտքերը, շենք չենք մտնում». Դիմադրության շարժման երթը շրջափակեց քաղաքապետարանի շենքը

«Դիմադրության» շարժման երթը, որը սկիզբ է առել Ֆրանսիայի հրապարակից, հասավ քաղաքապետարանի շենքին:

Այստեղ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։

Դրանից հետո Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը։

Please enter a valid URL