Search
Close this search box.

Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ չորրորդ միջնորդությունն է ներկայացվել

Փաստաբան Բենիկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես հայտնել էի՝ 2022թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60.000.000 ՀՀ դրամ գրավը, որը մենք չվճարեցինք շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք։
Արդեն այսօր Գերասիմի հետ հերթական անգամ այցելեցինք ՀՀ ԱԱԾ։

Մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ նույն գործով արդեն ՉՈՐՐՈՐԴ միջնորդությանը»։

Please enter a valid URL