Իտալիայի Թուրին քաղաքում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլ անցան նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Նիդերլանդները:
Ռոզա Լինը հանդես եկավ «Snap» երգով, որի հեղինակը հենց ինքն է:
Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի: