Search
Close this search box.

«Հրապարակ». Ուշագրավ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական ամենաբարձր շրջանակների հետ շփվող անձից մենք ուշագրավ մանրամասներ ենք իմացել Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած վերջին այցի մասին: Մեր աղբյուրը պատմում է, որ Փաշինյանի այս անգամվա պաշտոնական այցից Վլադիմիր Պուտինն անչափ գոհ է մնացել: Քանի որ Ռուսաստանին աջակցող երկրների քանակը խիստ կրճատվել է, ռուսական կողմի համար կարեւոր է եղել, թե Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ինչպես կպահեն իրենց այս փուլում:

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից սկսած՝ նրանք ուշիուշով հետեւում են պաշտոնական Երեւանի պահվածքին եւ կարծում են, որ Հայաստանն իրեն ավելի լավ է պահել, քան անգամ միջինասիական վաղեմի դաշնակիցները, մասնավորապես` Ղազախստանը: Իսկ այցի եւ Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ առհասարակ Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ընդունել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պահանջները: Այնպես որ, հենց հանդիպման ժամանակ Պուտինն ասել է. «Ты мой друг»: Իսկ հանդիպումից հետո Փաշինյանին հրավիրել է կառավարության ղեկավար Միշուստինը, որը երկար ժամանակ Փաշինյանի հանդեպ շատ վատ է տրամադրված եղել, եւ ասել է, որ ՌԴ նախագահը շատ գոհ է իրենց հանդիպումից, եւ իրեն բառացիորեն ասել է. «Վերջապես համոզվեցի, որ, հանձինս Հայաստանի, ունենք վստահելի պարտնյոր»:

Մեր աղբյուրը նաեւ պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր եվրոպական շփումները համաձայնեցնում է Պուտինի հետ եւ փորձելու է Ռուսաստանին ամեն կերպ աջակցել, որպեսզի սանկցիաների բացասական ազդեցությունը հնարավորինս նվազի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL