Մենք տեղեկացանք, որ այսօր ամփոփվել է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի համար մրցույթը՝ մրցութային հանձնաժողովը ընտրել է 12 առաջարկից ամենից շատ ձայներ հավաքած նախագիծը։ Ըստ այդմ՝ հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանի առաջարկը։
Ինչպես եւ օրեր առաջ գրել էինք՝ 12 առաջարկների մեջ այն 8-րդ համարն էր, որին sms քվեարկությունների արդյունքներով ամենից շատ էին քվեարկել քաղաքացիները։