Search
Close this search box.

ԱՄՆ պետդեպը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին

Խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարրերից են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների անցկացման իրավունքներին։

«Մենք կոչ ենք անում մարդկանց խաղաղ արտահայտել իրենց կարծիքը։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, իսկ ցուցարարներին՝ զերծ մնալ բռնությունից և հարգել իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարությունը», – նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի է ունեցել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստը, որտեղ Վաշինգտոնն ու Երևանը հաստատել են Հայաստանի և Հարավային Կովկասի ժողովրդավարական և խաղաղ զարգացման փոխադարձ հավատարմությունը:

Please enter a valid URL