Search
Close this search box.

Ինչու է Փաշինյանը Նիդեռլանդներ մեկնում. հրապարակվել է այցի օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդներ է մեկնում պաշտոնական այցով։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիդեռլանդների կառավարությունը երեկ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին կլինի Նիդեռլանդներում:

«Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդեռլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդեռլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,– ասված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Փաշինյանը կմասնակցի նաև «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, շրջայց կկատարի Խաղաղության պալատում, որտեղ կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների Նիդեռլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդեռլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդեռլանդները. դարավոր բարեկամություն — 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

Please enter a valid URL