Վատ լուր ունեմ ԱԽՔ Գրիգորյան Արմենի համար: Վերջերս նա «հույս էր» հայտնել, որ «ադրբեջանական անկլավները կմնան Հայաստանում, իսկ հայկականը՝ Ադրբեջանում»: Այսօր, ի պատասպան ԱԽՔ-ի «հույսի», Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆով Խալաֆն ասել է, որ «Ղազախի եւ Քյարքիի 7 գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան»: Այսինքն, Ադրբեջանն անկլավներն, այնուամենայնիվ, պահանջում է:
Դե, իսկ Արծվաշենի մասին խոսք, իհարկե, չկա:
Այլևս ոչինչ չի զարմացնում: Քանի դեռ Հայաստանի ազգային անվտանգությունը հիմնված է «հույսերի» վրա, հենց այսպես էլ լինելու: Նրանք վերցնելու են, իսկ մենք «հույս» ենք ունենալու:
Միշտ ասել եմ (տա Աստված, որ սխալվեմ)՝ սրանք ինչ հնարավոր է հանձնելու են, իսկ Արծվաշենը, որպես բոնուս են նվիրելու:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան