Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դրանք հանձնել Ադրբեջանին

Տավուշի սահմանագոտու բնակիչները զղջալու են 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է Ղազախի շրջանի 7 գյուղերը եւ Քյարքին(Տիգրանաշենը) Ադրբեջանին վերադարձնելու մասին։

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է դրանք հանձնել Ադրբեջանին, այլապես չէր սկսի Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Բերդ այլընտրանքային ավտոճանապարհի Գանձաքար-Իծաքար 35 կմ հատվածի կառուցումը։ Այդ ճանապարհի մրցույթը արդեն կայացել է, այն շահել է <Խաչհար>> ՍՊԸ-ն։ Ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը Ոսկեպարում ուսումնասիրություններ է կատարել նոր, այլընտրանքային ճանապարհ կառուցելու համար։ Բանն այն է , որ Ղազախի շրջանի այդ 7 գյուղերից Աշաղի Ասքիպարան(Ներքին Ոսկեպարը) եւ Բաղանիս-Այրումը գտնվում են միջպետական ավտոճանապահի Նոյեմբերյան-Իջեւան հատվածում։

Այդ 7 գյուղերից Սոֆուլլու եւ Բարխուդարլու գյուղերի տարածքներն էլ Իջեւան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ավտոճանապարհին են հարակից։

2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում Տավուշի սահմանագոտու բնակիչների մեծամասնությունը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցության օգտին, որի համար եկել է զղջալու ժամանակը։

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL