Search
Close this search box.

Մահացած հաղորդավարուհի Արմինե ճաղարյանը հայտնի հումորիստ Վահե Խաչատրյանի կինն էր. Հաղորդավարուհին Դեբեդ գետն է ընկել ռետինե նավակով նավարկելիս

Արմինեն հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր: Հաղորդավարուհին հարցազրույցներում նշում էր, որ երբեք չէր մտածել, որ հենց հումորի բնագավառից պետք է լինի ընտրյալը, բայց Վահեի շնորհիվ հասկացել էր, որ հումորը շատ կարեւոր է. միանգամից ցույց է տալիս մարդու էությունը. «Ասա՝ ինչի վրա ես ծիծաղում, ասեմ՝ ով ես դու: Հիմա ես լուրջ չեմ կարողանում վերաբերվել մարդկանց, ովքեր իրենք իրենց կամ իրենց գործը, դիրքը, կարիերան շատ լուրջ են ընդունում: Դա առնվազն զավեշտալի է: Ու չենք մոռանում, որ բոլոր հիմար որոշումները լուրջ դեմքով են ընդունվում»:

Նրանք ամուսնացել են նախորդ տարի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջադեպի մասին նոր մանրամասներ է հայտնել։ Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ Դեբեդ գետում, ռետինե նավակով նավարկող քաղաքացիներից մեկն ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Video Player Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, անգիտակից վիճակում դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է նրա մահը։

Please enter a valid URL