Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի պատվին շքերթը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Կենտրոնական ամբիոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, վետերանները և միջոցառման հյուրերը։ Զորահանդեսը ղեկավարում է բանակի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Օլեգ Սալյուկովը: Զորահանդեսն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Այս տարի Հաղթանակի շքերթին կմասնակցի 11 հազար մարդ, իսկ մեքենայացված շարասյունը կներառի 131 միավոր զինտեխնիկա։ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մասնակիցները Կարմիր հրապարակով կանցնեն նորագույն զրահափոխադրիչներով։