Օրացույցում օրեր կան, որոնք ամփոփում են իրենց մեջ մի ողջ դարաշրջանի, մի ամբողջ ազգի, աշխարհասփյուռ մի ժողովրդի պատմականորեն պարտադրված, անձնուրաց նվիրումի ու արյան շնորհիվ ձեռք բերած հաղթանակները։
1945 մայիս 9, 1992 մայիս 8֊9, 1993 մայիս 9։
Խոնարհում մեր առյուծածին մայրերին, որոնք երկրին տվեցին Բաղրամյաններ, Բաբաջանյաններ, Իսակովներ, Վազգեններ, Մոնթեներ, Դուշմաններ, Հեթանոսներ, Ծռեր, Աբոներ, Բեկորներ, Սասուններ, Սեյրաններ… հավերժ կարելի է թվարկել։
Հայրենիքն այն տարածքն է, որ կիլոմետրով չեն չափում, այլ դրա գոյության, պահպանման, պետականության ամրապնդման, միջազգային ճանաչման ու պատմական արդարության վերականգնման համար թափած արյանով ու կյանքերի գնով։
Շնորհավոր մայիսի 9-ը
ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից
ՀԳ. Գեներալ Մանվել Գրիգորյանի անունը բացակայում է: