Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, կառավարության անդամների, ՔՊ-ական պատգամավորների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:
Ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, առավել եւս մոտենալ վարչապետին:
«Եռաբլուր» պանթեոնում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ եւ ոստիկանական ուժեր էին կենտրոնացրել: