Այսօր կատարվեց մի ահավոր բան․ գերիների հարազատների բողոքը հասկանում եմ, միգուցե ասեի նաև, որ իրենք իրավացի են, եթե հետևում չերևային ուրիշների ականջները։ Քիչ առաջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով, անդրադառնալով Գյումրիի ճանապարհին տեղի ունեցած միջադեպին, որոշ մանրամասներ հաղորդեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ավտոերթից առաջ իշխանական ինչ-որ ֆեյսբուքյան օգտատերեր սկսեցին տարածել լուրեր, թե ճանապարհ են փակելու։ Ճանապարհին արդեն հայտնի դարձավ, որ Հոռոմ գյուղի մոտ գերիների հարազատների կողմից ճանապարհը փակված է։ Այստեղ էր նաև Շիրակի մարզպետի եղբայրը՝ Արմանը։ Հիմա ասում եմ՝ Արմա՛ն, մարդ կարող է հազար տեսակ զանցանք գործել բայց ուրիշի դժբախտության վրա միավոր հավաքելը մեղք է։ Հարգելով որոշ մարդկանց՝ շատ բան չեմ ասում, բայց մի օր, կանգնելով Աստծո դատաստանի առաջ, պատասխան ես տալու ռազմագերու ծնողին այս վիճակին հասցնելու համար, դեղնած մազերով ինչ-որ կանանց Գյումրիից բերելու և իբրև գերու ծնող ներկայացնելու համար»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ մարզպետի աթոռը զբաղեցրած անձը տարբեր քաղաքական ճամբարներ է փոխել և պաշտոնն էլ ժամանակավոր է, ինչի համար մարդկանց՝ այն էլ գերու ծնողին, չի կարելի աթոռ պահելու համար
շահագործել։