«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներին ու քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին»։
Այս մասին հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից։