Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հեռացումը համարում է հայության թիվ մեկ խնդիրը: Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի հրապարակում:
«Հայությունը հիմա կարևոր խնդիր ունի լուծելու՝ պետք է սրանց հեռացնել ու անցնել ավելի լուրջ հարցերի լուծմանը», — ասել է երրորդ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Շուշին կրկին հետ բերել: