Այսօր՝ մայիսի 8-ին միջադեպ է գրանցվել ընդդիմության՝ դեպի Գյումրի կազմակերպած ավտոերթի ժամանակ։
Մի խումբ շիրակցիներ, որոնց մեծ մասը 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ են, փորձել են խոչընդոտել ընդդիմադիրների երթը։
«Հընչի՞ թուրքի դրոշը վառիք, օր մեր գերիներին չեն բերել»,- երթի կազմակերպիչներից ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմելով՝ ասել է զոհված զինվորի հարազատներից մեկը։
Մինչդեռ Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյուրիի հետ առնչություն չունեն…
Զարմանալի է, ամաչու՞մ են ներկայանալ որպես, հոռոմցի, ազատանցի, ախուրյանցի և այլն, ֆեյսբուքյան իր էջում գրում է ԳագԻԿ հԱՄԲԱՐՅԱՆԸ
Օրինակ` ճանապարհին նստած սույն կինն Ախուրյանից է և, ըստ լուրերի, ընտանիքում ո’չ զոհ ունի, ո’չ էլ գերեվարված…
Իսկ ինչու՞ Հոռոմի խաչմերուկում…Շատ պարզ` այդ գյուղը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գյուղն է…
Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դրոշ վառելը կամ Քոչարյանը գերիների հետ…