Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արագ ամրապնդման բուն պատճառը բոլորին է հայտնի՝ փետրվարի 24-ին սկսված «ռազմական օպերացիան» Ուկրաինայում։ Հետաքրքիր է, որ նախօրեին (փետրվարի 23) ռուսական արտարժույթի շուկան արդեն արձագանքել էր առաջիկա իրադարձություններին՝ դոլարի փոխարժեքը 76,77 ռուբլուց բարրացել էր մինչեւ 81,42 ռուբլի։
Հետո սկսվեց ԱՄՆ դոլարի արագ աճը, որին հաջորդեց նրա ոչ պակաս արագ անկումը։ Հետեւյալ գրաֆիկում ներկայացված է այս համաշխարհային արժույթի փոխարժեքի դինամիկան Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանում, ըստ օրերի՝ հունվարի սկզբից մինչեւ մայիսի 7-ը ներառյալ։