Search
Close this search box.

Ուղիղ միացում. «Դիմադրություն» շարժումը ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի

«Դիմադրություն» շարժումը այսօր`մայիսի 8-ին, ավտոերթով շարժվում է դեպի Գյումրի: Ընդդիմադիրների ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու սկզբնամասից, արդեն Գյումրի քաղաքում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:

Այսօր Երեւանում հանրահավաք նախատեսված չէ: Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով: Վաղը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակում մախատեսված է մեծ հանրահավաք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Please enter a valid URL