Անհասկանալի զանգեր եմ ստանում Նիգերից: Դա կենտրոնական Աֆրիկայում գտնվող աշխարհի ամենաաղքատ պետությունն է: Թե ի՞նչ են ինձանից ուզում այդ պետության բնակիչներն անհայտ է, սակայն կռահելի:
Ուրեմն, Նիգերից սկսեցի զանգեր ստանալ, երբ կատակով գրեցի, որ Հայաստանում շուտով իրար վրա թքելն օրինականացվելու է:
Փաստորեն, ինձ կարդում են նաև հեռավոր Նիգերում և, ամենայն հավանականությամբ, ցանկանում են գալ Հայաստան և մասնակցել իրար վրա թքելու համաշխարհային առաջնությանը:
Թքելու շնորհիվ, Հայաստանն աստիճանաբար դուրս կգա միջազգային ասպարեզ: Այսօր Նիգերն է, վաղը՝ ամբողջ Երկիր մոլորակը, այնուհետև՝ Տիեզերքը:
Մեր փրկությունը թքելու մեջ է:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան