«Թշնամին Սոթքի հանքի ուղղությամբ մեկ ժամ է ինտենսիվ կրակոցներ է սկսել»,-այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Սոթքի հանքի աշխատակիցներից մեկը վիրավոր է, բայց ինչ կարգի վնասվածք է ստացել՝ չեմ կարող հստակ ասել, աշխատակիցները տարհանվել են: Այս պահին կրակոցները շարունակվում են»,- ավելացրեց Ավետյանը:
Այս պահին դեռեւս կրակոցները չեն դադարել, արդեն մոտ մեկուկես ժամ կլինի լարված իրավիճակ է: Հակառակորդի կրակոցից աշխատակիցներից մեկը վիրավորվել է, բայց այս պահին չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է նա»,-նշեց նա: