Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ախթալայի ԼՀԿ պատկանող պոչատարը վթարվել է եւ ամբողջ պոչանքը տարածվել է դպրոցի այգում

Ախթալայի ԼՀԿ պատկանող պոչատարը վթարվել է եւ ամբողջ պոչանքը տարածվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի այգում եւ շրջակայքում, բնականաբար այդ թույնը շնչելու են երեխաները , ֆեյսբուքյան իր էջում գրել է Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուրգարյանը։

Նա կոչ է արել Արտակարգ իրավիճակների եւ Բնապահպանության նախարարություներին ձեռնարկել համապատասխան միջոցառումները եւ մաքրել տարածքը պոչանքից.«Թափոնը հստակ վնասելու է երեխաների առողջությանը եւ թող ոչ ոք չառարկի»,- նշել է նա:

Please enter a valid URL