Search
Close this search box.

Իշխանությունը եռամսյա հավաքները, ԶՈՒ-երում ծառայություններն ընդունում են որպես սպառնալիք, որպես շանտաժ․ Տիգրան Աբրահամյան

Փախչողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-երում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի հորդորով իրականացված քննարկումներին, որով առաջարկվում էր ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված հանրահավաքի մասնակիցներին եռամսյա հավաքներին ներգրավելու հարցը։ Քննարկման ընթացքում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե իբրև հանրահավաքին մասնակցող մարդիկ խուսափել են զինվորական ծառայությունից, եռամսյա հավաքներին մասնակցելուց։

«Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ։ Եռամսյա հավաքները, ԶՈՒ-երում ծառայություններն ընդունում են որպես սպառնալիք, որպես շանտաժ, մեզ համար բանակը սրբություն է, հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան գործ»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցը Արցախում լուծելու մասին հայտարարություններին, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ չորս տարի աշխատել, ծառայել է Արցախում, այդ պահին համարել է, որ իր ծառայությունն Արցախում է, գնացել է՝ Արցախ։

Please enter a valid URL