Անհասկանալի են իրենց ընդդիմադիր համարող որոշ գործիչների քննադատությունը, թե փողոցային ակցիաները Ռուսաստանի կազմակերպածն է, եւ այդ հիմքով այդ գործողությունների քննադատությունն ու պայքարը մերժելը։
Նախ, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հիմա Ռուսաստանն իսկապես ուզում է հեռացնել Նիկոլին, թե սա նրա վրա մեծ հերթական ճնշումն է, նոր, ավելի դաժան զիջումներ կորզելու համար. այս հարցի պատասխանը թերեւս մոտակա օրերին կտրվի։
Երկրորդ՝ գոնե այս փուլում Մոսկվան ոչ այնքան ուղղորդում է շարժումը, որքան չի արգելում այն, ինչն անում էր կապիտուլյացիայից հետո ընկած ողջ ժամանակահատվածում։ Եվ ամենակարեւորը՝ ի՞նչ վատ բան կա նրա մեջ, որ վերջին չորս տարում վերջապես Ռուսաստանի շահերը համընկել է Հայաստանի շահերի հետ եւ Կրեմլը որոշել է Նիկոլին հեռացնել իշխանությունից։
Ի վերջո, ներկա փուլում, երբ մեր բանակը փլուզված է, իսկ պետությունն ու դիվանագիտությունը կազմաքանդված, չնայած Մոսկվայի ունեցած հսկայական պրոբլեմներին, ռուսական անվատանգության երաշխիքներին մենք այլընտրանք չունենք։ Այսինքն այլընտրանքը Թուրքիան է, իսկ եթե Թուրքիա եք ուզում, ապա ինչո՞ւ Նիկոլ չեք ուզում, եւ ինչո՞ւմն է ձեր ընդդիմադիր լինելը, եթե ուզում եք այն, ինչ Նիկոլը։
Աղասի Ենոքյան