Pastinfo-ի տեղեկացմամբ՝ 30-ամյա Ջեյմս Բարնսը դանակը խրել է իր կնոջ պարանոցի մեջ, մինչ նա քնած է եղել Բիրմինհեմի հիվանդանոցում գիշերային հերթապահությունից հետո: Հետո նա գնացել է իր ծնողների տուն, որը գտնվում է 25 կմ հեռավորության վրա, և այնտեղ ինքնասպան եղել: Դատական քննության ժամանակ պարզվել է, որ զոհված տղամարդը չի կարողացել հաշտվել առաջիկա ապահարզանի հետ, ինչն էլ դարձել է 32-ամյա Էմիի նկատմամբ դաժան հաշվեհարդարի պատճառը, հաղորդում է Mirror-ը:
Ջեյմսն ու Էմին ամուսնացել են ողբերգությունից ընդամենը երեք տարի առաջ: Թվում էր թե նրանք ունեցել են այն ամենն, ինչի մասին կարելի է երազել. 190 հազար ֆունտ արժողության տուն, լավ աշխատանք և կողքից թվացող իդեալական հարաբերություններ: Սակայն փոքր կապույտ տետրի մեջ, որը հայտնաբերվել է Էմիի մարմնի մոտ, տղամարդը խոստովանել է, որ ամբողջ իրենց ամուսնությունը կազմված էր վեճերից:
Ամուսիններն անգամ փորձել են գնալ ընտանեկան խորհրդատուի մոտ, սակայն այդ հանդիպումները ոչնչի չեն բերել: Էմին խնդրել է ապահարզանի մասին, սակայն Ջեյմսն արդեն իր կյանքն առանց նրա չի պատկերացրել: Փորձաքննության տվյալներով, կինն անգամ չի պաշտպանվել, երբ ամուսինը դանակով հարձակվել է նրա վրա:
Ընդ որում, հարձակումից մի քանի ժամ առաջ Ջեյմսը նորացրել է իր Ֆեյսբուքյան էջի պրոֆիլը և այնտեղ տեղադրել իր ու Էմիի հարսանեկան լուսանկարը: Ընկերներն ու մերձավորները մինչև այժմ տեղի ունեցածից շոկի մեջ են: