Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում այսօր բերման է ենթարկվել 59 քաղաքացի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Այսօր քաղաքացիները չորս ուղղություններով քայլերթ էին իրականացնում։