Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Էդեն Ազարը հնարավոր է կարիերան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի տեեկությունների համաձայն մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ֆուտբոլիստի համար մտադիր է 90 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել:
Եթե գործարքը կայանա ապա 26-ամյա բելգիացու տրանսֆերը Անգլիայում ռեկորդային կլինի:
Ազարին ցանկանում են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն ու «Ռեալ»-ը:
Ազարը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմյեր լիգայի 15 խաղի և խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: