Search
Close this search box.

ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԵՐԹ ԴԵՊԻ ԵՌԱԲԼՈՒՐ . մեր երթը քաղաքական չէ

Մայիսի 9 Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է:
Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30-րդ տարին։
Շատ երկար կարելի է խոսել Շուշիի մասին և այն մասին, թե Շուշվա ազատագրումը ինչ հետևանք ունեցավ մեր ազգային ինքնագիտակցության վրա:
Շուշիի ազատագրումը ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա, որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում է կամքի, հավատի ու նվիրումի միջով:

30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր անօգնականի բարդույթը։
Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։
Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։ Երթը սկսվում է 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ):

Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։
Այս միջոցառումը չունի կուսակցական քաղաքական հատվածային շարժառիթներ։
Այն ազատ է բոլոր մասնակիցների համար ովքեր ըմբռնում են Շուշիի խորհուրդը և մեր տեսակի ամրացման կարևորությունը։

Միջոցառումը կազմակերպվում է ի համերաշխություն և ի միասնություն․

Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը, մեր դիմադրական ուժի, մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար։

Միասնության երթը բաց է բոլորի համար, ովքեր կիսում են ՄԵՆՔ-ի ու ՄԻԱՍԻՆ-ի զգացողությունը։
Արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ դրսևորում։
ԵԿԵՔ, ԵԹԵ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․

Անհրաժեշտ հղումներ՝
https://fb.watch/cP7ds5q-zT/
https://fb.watch/cP75iywYtv/

Բոլոր հարցերի և առաջարկների համար զանգահարել 077719197, 041529505

Please enter a valid URL