Նայեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը։ Ակնհայտորեն երեւում է Լևոնի անհանգստությունը, որ Նիկոլի ու ընդդիմության ներկայիս պայքարը կարող ա Հայաստանին բերել այնպիսի մի վիճակի, որ ապագա ծանրագույն բանակցություններում Հայաստանը էլ ընդհանրապես չլինի։
Ցավոք Լեոն Տեր Պետրոսյանի այդ վախերը իրոք տեղին են՝ ունենք ջախջախված երկիր, իսկ Մոսկվայի անվտանգության անձրեւանոցը կարելի է ասել գործում է շատ սիմվոլիկ, ու այս պարագայում եթե Հայաստանը մտնի երկարատեւ քաղաքական լարվածության ու բախումների շրջան, մեր հարեւանների արտաքին ինտերվենցիան արդեն երկրի բուն խորքերը կարող է դառնալ դաժան իրականություն
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից