Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Մարտունի-Գավառ ճանապարհը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությամբ անհանգստացող քաղաքացիները ծանր տեխնիկայով փակել են Մարտունի- Գավառ ճանապարհը։ Անհնազանդության ակցիայի ժամանակ նրանք վանարկում են ՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրքի շուն»։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Նախօրեին ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պայքարը պետք է մեծացնեն եւ ընդգրկեն ամբողջ Հայաստանը։ Նա կոչ արեց մարզերի բնակչությանը մարզերում վերսկսել բողոքի ակցիաներ եւ ցույցեր:

Please enter a valid URL