Search
Close this search box.

Հավաք Ծառուկյանի մոտ ԱԺ միջադեպից հետո

Ազգային ժողովի Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ նիստը չավարտված՝ խմբով դուրս են եկել խորհրդարանի շենքից ու գնացել խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Խմբակցության պատգամավորներին, ըստ տեղեկությունների, հանդիպման է կանչել Գագիկ Ծառուկյանը:
Պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է, որ գնում են Ծառուկյանի հետ հանդիպման, բայց թե որն է հանդիպման թեման, չի մանրամասնվել:
Հիշեցնենք, որ այսօր Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորների մասնակցությամբ միջադեպեր էին եղել խորհրդարանում: Նախ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էր կողմ քվերակել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչը բուռն բանավեճի թեմա էր դարձել, հետո էլ վեճի էին բռնվել խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանն ու Սերգեյ Բագրատյանը:

Please enter a valid URL