Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստան: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

Please enter a valid URL