ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը տապալելով Արցախյան բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը բերել է պատերազմ ու պարտություն:
Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել,
2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք,
Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, պնդել է , որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո, բայց կրկին խաբել է, հիմա գնում է այլ ճանապարհով:
Խոստացել է թռիչքաձեւ տնտեսական աճ, բայց աճում է պետական պարտքը, աղքատությունը, գները եւ մահերը,
Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ: Պադավապետության դեմ խոսող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնելը եւ հետիոտնին զիջելը որպես ձեռքբրում ներկայացնող անձը օրը ցերեկով վրաերթի ենթարկեց հղի հայ կնոջը եւ ինչպես միշտ, փախավ:
Ելնելով այս ամենից, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տնելու մանդատ եւ պետք է հրաժարական տա»:
Այնուհետեւ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քիչ առաջ երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գնացել են ԱԺ այս հանրային պահանջը հանրության կողմից Նիկոլ Փաշինյանի «ճակատին հնչեցնելու համար»: