Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ստորաբաժանումների հետ ընդլայնում է վերահսկողությունը այս երկու հանրապետությունների տարածքների վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը: Ներկայում ռուսական բանակի ստորաբաժանումները Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական աշխարհազորայինների հետ ընդլայնում են վերահսկողությունը երկու տարածքների նկատմամբ», — ասել է Շոյգուն կոնֆերանսի ժամանակ։
Միաժամանակ նա նշել է, որ ռուս զինծառայողները սպառիչ միջոցներ են ձեռնարկում խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։«Մարտական գոտիներից խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար ամեն օր բացվում են մարդասիրական միջանցքներ և հայտարարվում են լռության ռեժիմներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն ակտիվորեն հումանիտար օգնություն են ցուցաբերում ազատագրված քաղաքների բնակիչներին։
«Ընդհանուր առմամբ իրականացվել է 967 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում 279 բնակավայրեր ստացել են 17567 տոննա բեռ»,- մանրամասնել է Շոյգուն։