Search
Close this search box.

Դեբեդից փրկված 2 տարեկան Արևի մասին

Լոռու մարզպետարանի աշխատակիցները տեսակցեցին 2-ամյա Արևիկին ։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը։

«Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:

ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեցին, որ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար:

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին երեխայի լիարժեք բուժումը կազմակերպելու, այս ընթացքում նրա խնամքն իրականացնելու համար և նշեց, որ բաժինը ներգրավված է երեխայի հարազատների շրջանակն ուսումնասիրելու, սոցիալական դեպքը վարելու գործընթացում, ինչի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևի հետագա ճակատագիրը»:

Please enter a valid URL