Search
Close this search box.

Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառում, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել՝ ոչ․ ՔՊ պատգամավոր

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ այն ահազնագին, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ։

«Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառում, հատուկ միջոցնե՞ր է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել։ Չէ, ոչ մի բան չի անում, ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների իրավունքների իրականացումը։ Ոստիկանությունը պարտավոր է գործել է օրենքի շրջանակներում, պարտավոր է հարգել Հավաքների ազատության մասին օրենքը, հարգել Ոստիկանության մաիսն օրենքը»,- ասաց նա։

Վլադիրիր Վարդանյանը դիմեց ԱԺ նիստին ներկա գլխավոր դատախազին․ «Պարոն Դավթյան, նաև այստեղ է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանը, ես խնդրում եմ ուշի ուշով ուսումնասիրեք ցանկացած դեպք և տվեք դրան գնահատական։ Բայց, միաժամանակ, ոստիկանությանը կոչ եմ անում պահպանել օրենքը, ոստիկանությունը պարտավոր է ապահովել օրենքը»։

Please enter a valid URL