Երևանի որոշ հատվածներում վաղ առավոտից երթևեկությունը կաթվածահար է եղել։ Չնայած «Դիմադրություն» շարժումը հայտարարել էր, որ փողոցներ փակելու անհնազանդության ակցիները սկսելու են ժամը 12։00-ից, այդուամենայնիվ, Երևանի խոշոր կամուրջների վրա՝ Կիևյան, Հաղթանակ, Դավթաշեն, Բարեկամություն-Բաղրամյան, ժամը 9։00-ից ցուցարաները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու բետոնաշաղիչները՝ այդ կերպ կաթվածահար անելով մայրաքաղաքի երթևեկությունը։
Որոշ ճանապարհների, օրինակ՝ Հաղթանակ և Կիևյան կամուրջների վրայից հեռացվել են բետոնաշաղիչները, և երթևեկությունը ամբողջության կամ մասնակի վերականգնվել է։
Ակցիայի շրջանակում կան բերման ենթարկվածներ։