Search
Close this search box.

Մեծամորի բնակչուհին վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված տղայի․ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ`Մեծամոր քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակչուհին իր կողմից վարած «NISSAN BLUEBIRD SYLPHY 1.5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված տղայի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Please enter a valid URL