Search
Close this search box.

The Financial Times-ը «վիրավորել» է Իլհամ Ալիևին. Գագիկ Համբարյան

Բրիտանական հեղինակավոր The Financial Times թերթում լույս տեսած Իլհամ Ալիևի վարչակարգի հակաժողովրդավարական կառավարման մեթոդները քննադատող հոդվածը կրկին հիստերիա է առաջացրել Բաքվում: Գործը հասել է նրան, որ «Եվրոպայի Խորհուրդը հրաժարվու՞մ է մարդու իրավունքներից» հոդվածը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Ինչպես և սպասվում էր, Հասանովն այն համարել է կողմնակալ,որը պատվիրված է «որոշ հակաադրբեջանական շրջանակների կողմից»: Հասանովը նաև դժգոհել է, որ վերջին շրջանում այսպիսի հոդվածներ հաճախ են լույս տեսնում հեղինակավոր պարբերականներում:
Ալի Հասանովը փորձելով բացատրել սեփական տիրոջ հակաժողովրդավարական կառավարման մեթոդներն ավելի լավ բան չմտածելով հայտարարել է. «Երկրի բնակչության 81 տոկոսը պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը»: Այսինքն, ազերիների մեծ մասը հաճույք է ստանում Ալիևների ֆաշիստական կառավարման մեթոդներից:
Հիշեցեմ, որ այս տարվա ամռանն Ալիևի նավթախավիարային դիվանագիտությունը բացահայտող հոդվածներով հանդես եկվա նաև բրիտանական The Independent պարբերականը: «Ադրբեջանական լվացքատան» մասին հոդվածները սկանդալ առաջացրեցին ոչ միայն Բաքվում, այլև եվրոպական այն մայրաքաղաքներում, որոնց ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում մեծ հաճույքով ընդունել էին«մազութոտված սուլթանիկի» նվերները:
The Independent-ից հետո, հիմա էլ The Financial Times-ը դարձավ Բաքվի բռնապետի թշնամին:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL