Search
Close this search box.

Մի քանի խուժան՝ քաղաքացիական հագուստով, հարձակվել են ցուցարարների վրա. Նիկո՛լ, վիճակդ մի բարդացրա. Իշխան Սաղաթելյան

Քաղաքացիական հագուստով մի քանի խուժաններ երեքշաբթի հարձակվել են «Դիմադրության շարժման» աջակիցների վրա, որոնք Երևանում անցկացրել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ Այս մասին երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, որը տեղի ունեցածի համար մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մի քանի հոգի՝ քաղաքացիական հագուստով խուժաններ, հարձակվել են մեր քաղաքացիների վրա։ Ոստիկանությունն այնքան չի հերիքում, որ Նիկոլն իրենց է ուղարկում։ Նիկո՛լ, մի բարդացրա վիճակդ», — հայտարարել է Սաղաթելյանը։

Ընդդիմադիրը կոչ է արել իրավապահներին չկատարել հրամանները, քանի որ ուժի անհամաչափ կիրառման յուրաքանչյուր դեպք կպատժվի իշխանափոխությունից հետո։

«Բողոքի ակցիաների ժամանակ բերման են ենթարկել ավելի քան 250 անձի, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են», ասել է Սաղաթելյանը։

Please enter a valid URL