Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է։